
Երևանում ՌԴ քաղաքացի է մահացել
Այսօր՝ օգոստոսի 23-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին»,- նշում է լրատվամիջոցը։


