
TRIPP-ի շնորհիվ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ․ Փաշինյան
TRIPP նախագիծը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Երկաթուղին Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ. Այսօր ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Նախագծի իրագործումը նաև բացելու է երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ»,- ասել է Փաշինյանը։
TRIPP-ն, ըստ նրա, օտարերկրյա որևէ ռազմական կամ զինված ներկայություն չի ենթադրում։


