25 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողներն ավարտել են դասընթացի առաջին մասը և պատրաստվում են մեկնել Ֆլորենցիա՝ կրթությունն Իտալիայում շարունակելու համար։

Apicius հյուրընկալության և գաստրոնոմիայի միջազգային դպրոցը, որը Ֆլորենցիայի Apicius դպրոցի մասնաճյուղն է (Apicius International School of Hospitality), Դիլիջանում բացվել է 2025 թվականին՝ Green Rock հիմնադրամի կողմից։ Դպրոցն առաջարկում է կրթություն երկու ուղղությամբ՝ սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություն և հյուրընկալության կառավարում։

Դպրոցի 12 ուսանողների մի մասը «Սնունդ, գինի և առողջ ապրելակերպ» բաժնում ուսումնասիրել է խոհարարություն, հրուշակագործություն, գինեգործություն, առողջ ապրելակերպ և սննդաբանություն: Մյուսները «Հյուրընկալության կառավարում» բաժնում սովորել են հյուընկալության կազմակերպում և կառավարում, հատուկ միջոցառումների կազմակերպում, անշարժ գույքի և ենթակառուցվածքների կառավարում և սպա կառավարում։

Հայաստանում և Իտալիայում երկամյա այս դասընթացն ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան բարձրագույն ակադեմիական կրթությունը շարունակելու Ֆլորենցիայում՝ իրենց մասնագիտությամբ։

«Շատերը չէին հավատում, որ նման դպրոց հնարավոր կլինի բացել Հայաստանում, առավել ևս՝ Դիլիջանում, բայց այսօր այն փաստը, որ մենք 9 ուսանողի ճանապարհում ենք Իտալիա, ապացուցում է հակառակը։ Մեզ շատ է ոգեշնչում այն համոզմունքը, որ Հայաստանը, հատկապես՝ Դիլիջանը մեծ ապագա ունի որպես համաշխարհային զբոսաշրջային ուղղություն», – նշել է Green Rock հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

Հայաստանում իրականացվող ծրագրի կրթական մասը լիովին համապատասխանում է Իտալիայում գործող դպրոցի չափանիշներին և ուսումնական բովանդակությանը։ Դասավանդումն իրականացվում է հիմնականում իտալացի մասնագետների կողմից, իսկ ուսուցումը մեծապես ուղղված է գործնական հմտությունների զարգացմանը։ Այդ նպատակով դպրոցին կից՝ Դիլիջանի կենտրոնում, բացվել է CEMI դպրոց-սրճարանը, որի աշխատանքն ամբողջությամբ ապահովում են Apicius-ի ուսանողները՝ ձեռք բերելով արժեքավոր գործնական գիտելիքներ և հմտություններ։

Այս պահին իրականացվում է երկրորդ խմբի ընդունելությունը։ Ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հասանելի են այստեղ։ 

Նշենք, որ Green Rock հիմնադրամի աջակցությամբ գործում են նաև հատուկ կրթաթոշակներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ