04 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով․այսօր դատարանի բակում լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Որոշումը, ըստ պաշտպանի, բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուլիսին կալանավորվել էր 2 ամսով․ նրան տեղափոխել էին «Կենտրոն» ՔԿՀ:

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ «տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ