Ֆրանսիայում գողերը Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար, 2-ը գցել գետնին ու հեռացել
Ֆրանսիայի Կան-սյուր-Մերում երկու տղամարդ վաղ առավոտյան ներխուժել են Ռենուարի թանգարան, 4 նկար կտրելով հանել շրջանակներից ու փախուստի դիմել։
Փախուստի ժամանակ տղամարդիկ 2 նկար գցել են գետնին։ Նկարները հայտնաբերվել են թանգարանի այգում։
Նշվում է, որ գողացված աշխատանքներից մեկը Ռենուարի «Մադամ Կոլոննա Ռոմանո» կտավն է, որը նկարվել է 1910 թվականին։


