11 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Իսրայելը Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ջոել Լիոնը նշանակվել է Անկարայում Իսրայելի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։ Իսրայելական i24News լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լիոնն այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ իր հավատարմագրման փաստաթղթերը ստանալու համար, պաշտոնապես ձևակերպելով իր պարտականությունները․ գրում է ermenihaber.am-ը։

Լիոնը եղել է Իսրայելի դեսպանը Քիշնևում, իսկ այնուհետև եղել է Իսրայելի ոչ ռեզիդենտ դեսպանը Հայաստանում։ Վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, և Անկարայում Իսրայելի դեսպանատունը շարունակում է չգործել։

Նշենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես պահպանվում են, սակայն կողմերը ներկայում միմյանց երկրներում դեսպաններ չունեն, ու դիվանագիտական կապերը պաշտոնապես պահպանվում են ավելի ցածր մակարդակով։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ