14 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադան Եվրամիության ռազմավարական կարևոր գործընկերն ու մտերիմ բարեկամն է․ ԵՀ

Կանադան Եվրամիության ռազմավարական կարևոր գործընկերն ու մտերիմ բարեկամն է․ ԵՀ

Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Կանադայի՝ «ԵՄ ասոցացված անդամի» կարգավիճակ ստանալու հնարավորության վերաբերյալ տեղեկությունը։ Սակայն Օտտավան նշվել է որպես Եվրամիության ռազմավարական կարևոր գործընկեր և մտերիմ բարեկամ․ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ «բացառիկ դաշինք» հաստատելու համար, բայց չի ձգտի անդամակցել ԵՄ-ին։

Կանադայի վարչապետը նման հայտարարություն է արել The Wall Street Journal-ի հոդվածը մեկնաբանելով, ըստ որի՝ Օտտավան ուսումնասիրում է ԵՄ-ի հետ ասոցացման հնարավորությունը։

«Մենք մեկնաբանություն չունենք ձեր նշած հոդվածի վերաբերյալ։ Այս ամբիոնից կարող եմ կրկնել, որ Կանադան Եվրամիության ռազմավարական կարևոր գործընկեր է և, իրոք, մտերիմ բարեկամ», – հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ԵՄ-Կանադա գագաթնաժողովում կողմերը համաձայնել են զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, իսկ այս տարի չափանիշն ավելի բարձր է դրված։

Վարչապետ Քարնին նաև հատուկ հյուր կլինի սեպտեմբերի 16-ին կայանալիք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ամենամյա ելույթի ժամանակ՝ նվիրված ԵՄ-ում գործերի վիճակին: Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, ակնկալվում է, որ Ֆոն դեր Լեյենը կընդգծի ԵՄ-Կանադա հարաբերությունների դրական և նշանակալի կողմերը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ