
Իջևանում ոստիկանը մեքենայով ձիուն բախվելուց հետո մահացել է
Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։


