18 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան զգուշացրել է Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին հնարավոր ձերբակալությունների մասին, Բաքուն արձագանքել է

Ֆրանսիան զգուշացրել է Ադրբեջան մեկնող իր քաղաքացիներին հնարավոր ձերբակալությունների մասին, Բաքուն արձագանքել է

Պաշտոնական Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի պնդումներն Ադրբեջանում կամայական կալանքի և անարդար դատավարության ռիսկի մասին, ինչի պատճառով Փարիզը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Ադրբեջան մեկնելուց․ այս մասին նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի սեպտեմբերի 17-ի հայտարարության։

Հաջիզադեն ընդգծել է, որ Բաքուն կտրականապես մերժում է նման մեղադրանքները։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիները (ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցողները), որոնք զբոսաշրջության կամ գործարար նպատակներով մեկնում են Ադրբեջան, կարող են ձերբակալվել։

Փարիզը պնդում է, որ ձերբակալման դեպքում երկրում մարդու հիմնարար իրավունքները չեն երաշխավորվում, և քննության տակ գտնվողները կարող են բախվել կողմնակալ արդարադատության։

 

Թարգ համար՝

Ռազմագերիներ   Ռազմագերիներ