22 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանության վարքագիծն ամրագրեց նոր կապիտուլյացիան․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանության վարքագիծն ամրագրեց նոր կապիտուլյացիան․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիները վերջին օրերին Արցախի օկուպացիայի օրերի վերաբերյալ «հերոսական» տեսանյութեր-հարցազրույցներ են հրապարակում․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն նույնիսկ այդ պաթոսի մեջ անհնար է չարձանագրել արցախցիների հերոսական պայքարն ու դիմադրությունը՝ մանկահասակ երեխաներից, տարեցներից մինչև այն նվիրյալները, ովքեր 44-օրյա պատերազմից հետո, տարբեր ստորաբաժանումների կազմում, պաշտպանում էին Ադրբեջանի հետ ունեցած հսկայական ճակատը:

Արցախցիների հիմնական հիասթափությունը հենց նրանից է, որ նրանք արել են անհնարինը, ամեն ինչ դրել զոհասեղանին՝ մեծով ու փոքրով, սակայն թիկունքը դատարկ էր, իսկ հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ոչ միայն խրախուսեցին ադրբեջանական արկածախնդրությունը, այլ ամրագրեցին նոր կապիտուլյացիան»,- նշում է Աբրահամյանը:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ