22 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ մասնագետը նշանակվել է մոսկովյան ֆուտբոլային ակումբի մարզիչ

Հայ մասնագետը նշանակվել է մոսկովյան ֆուտբոլային ակումբի մարզիչ

Fix Price ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Լոմակինին պատկանող մոսկովյան «Ռոդինան» դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանի առաջին ակումբը, որը գլխավոր մարզչի պաշտոնանկություն է իրականացրել․ գրում է ArmSport-ը։

«Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսպանացի մասնագետ Խուան Դիասը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Կողմերը համաձայնության են խզել երկկողմանի համաձայնագիրը։ «Ռոդինան» շնորհակալություն է հայտնել Դիասին ու նրա շտաբին նվիրվածության, էմոցիաների և անկեղծության համար՝ մաղթելով հաջողություններ հետագա կարիերայում: Իսպանացի մարզչի հետ թիմից հեռացել են նաև նրա օգնականները՝ Խոսե Սեռանոն, Անտոնիո Սալասը, Խոսե Ռոմերոն, Խուան Էսպինարը և Կառլոս Նիետոն։

Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հայ մասնագետ Բարսեղ Կիրակոսյանը: Նրան կօգնեն Ալեքսանդր Դիմիդկոն և Եգոր Նովոսադովը։ Հատկանշական է, որ մոսկովյան թիմի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արթուր Ղարիբյանը»,- նշում է լրատվամիջոցը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ