
Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանը» միայն մեկ համայնքում մասնակցում ՏԻՄ ընտրությունների
Խորհրդարանական ճեպազրույցների ժամին լրագրողներն «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը հիշեցրին, որ կուսակցության առաջին դեմքի մակարդակով հայտարարում էին իշխանափոխության «գաղտնի պլանի» մասին, ինչը ենթադրում էր մասնակցել ՏԻՄ ընտրություններին ու ամեն համայնքում թեկնածու ունենալ։
«ՀՀ մի շարք համայնքներում առաջիկայում ընտրություններ են կայանալու, բայց ձեր ուժը, եթե չեմ սխալվում, միայն մեկ տեղ է թեկնածու առաջադրել, ինչո՞ւ»,- հարցրեց լրագրողներից մեկը։
Ի պատասխան՝ խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ասաց, որ մի շարք համայնքներում ունեն ընդդիմադիր գործիչ-համակիրներ։
«Ձեր մտահոգությունը տեղին չէ։ Կլինեն գործընթացներ, կտեսնեք»,- նշեց նա՝ այդպես էլ չհստակեցնելով, թե Ստեփանավանից բացի այլ համայնքում պատրաստվո՞ւմ են թեկնածու առաջադրել։


