22 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաղաթելյան․ երեք հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներն անազատության մեջ են․ սա ուղիղ բռնաճնշում է

Սաղաթելյան․ երեք հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներն անազատության մեջ են․ սա ուղիղ բռնաճնշում է

Վերջին ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր ուժերի առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները ներկայումս անազատության մեջ են․ լրագրողների հետ զրույցում հիշեցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ սա իրավական գործընթաց չէ, այլ «ուղիղ բռնաճնշում»՝ Հայաստանին պարտադրված զիջումների օրակարգն առանց դիմադրության իրականացնելու նպատակով։

«Իրականում առաջիկայում պատրաստվում է տարածքներ զիջել նաև Տավուշի հատվածում և այս գործընթացին դիմադրությունը կանխելու համար ճնշումներ է գործադրում ընդդիմադիր քաղաքական գործիչների ու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»,- ասել է Սաղաթելյանը։

Անդրադառնալով եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ Սաղաթելյանը պնդել է, որ դրա ստեղծումն «հակաօրինական» է՝ հայտարարելով, որ այն պետք է դիտարկել Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակում։

Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռևս բավարար հակազդեցություն չեն ցուցաբերում, սակայն առաջիկայում այդ բացը լրացնելու և «կոնկրետ քայլեր ու գործողություններ» իրականացնելու ծրագրեր կան։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ