
Դժգոհություն՝ Բրիժիտ Բարդոյի անձնական իրերի աճուրդի շուրջ
Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոյի անձնական իրերի աճուրդը դժգոհություն է առաջացրել նրա հարազատների և ընկերների շրջանում․գրում է Le Parisien-ը։
Դերասանուհու վերջին ամուսինը հայտարարել է, որ աճուրդն անցկացնելն իր հետ համաձայնեցված չի եղել։
Drouot աճուրդի տան տվյալներով՝ վաճառված հիմնական լոտերից մեկը Բարդոյի ինքնանկարն է եղել, որը վաճառվել է 30 հազար եվրոյով։ Աճուրդում վաճառվել են նաև դերասանուհու դեմքով ռուսական մատրյոշկաներ՝ 5․5 հազար եվրոյով, կիթառ՝ 9 հազար եվրոյով, «Էմանուել» բազկաթոռ՝ 5․3 հազար եվրոյով, ինչպես նաև Olivetti Lettera գրամեքենա՝ 3․5 հազար եվրոյով։
Աճուրդի ընթացքում վաճառվել են Բրիժիտ Բարդոյի կարիերայի և անձնական կյանքի հետ կապված մի շարք այլ իրեր։


