
Մարգարիտա Սիմոնյանի վեպը՝ Մոսկվայի գրքի տան ամենավաճառված գիրք
Ռուսաստանցի լրագրող և գրող Մարգարիտա Սիմոնյանի «Непервая любовь. Исповедь горя и радости» («Ոչ առաջին սերը․ վշտի և ուրախության խոստովանություն») վեպը դարձել է Մոսկվայի գրքի տան՝ անցած շաբաթվա ամենավաճառված գիրքը։
Գիրքը նվիրված է Սիմոնյանի ամուսնուն՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանին։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ընթերցողներին աջակցության համար՝ նշելով, որ երիտասարդ տարիներին ավելի հեշտ կհավատար նույնիսկ այլմոլորակայինների գոյությանը, քան այն մտքին, որ մի օր իր գիրքը վաճառքի քանակով կգերազանցի Մարինինայի և Պելևինի նոր գրքերին։
Վեպը լույս է տեսել օգոստոսի 27-ին։
Սիմոնյանի խոսքով՝ գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը նա կուղղի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից տուժածներին օգնություն տրամադրելուն։



