27 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանի հրդեհի դեպքով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին

«Ծիծեռնակաբերդ» ենթակայանի հրդեհի դեպքով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում․ հայտնում է ՀԷՑ-ը։

«Հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։

Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։

Հավելյալ մանրամասների դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ