28 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ տղայի վրա հարձակման գործով կասկածյալին

Իսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ տղայի վրա հարձակման գործով կասկածյալին

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմում 9-ամյա հայ քրիստոնյա տղայի վրա պղպեղի սփրեյով կատարված հարձակման գործով կասկածյալին․ X-ում գրել է քրիստոնեական աշխարհում Իսրայելի հատուկ բանագնաց Ջորջ Դիկը։

«Ահա թե ինչպես պետք է արձագանքել նման միջադեպերին՝ լրջորեն, անհապաղ և զրո հանդուրժողականությամբ։ Ոստիկանությունն իրականացրել է ինտենսիվ հետաքննություն, հավաքել ապացույցներ, պարզել կասկածյալի ինքնությունը, հայտնաբերել նրան Իսրայելի հյուսիսում և ձերբակալել։

Այժմ նրան հարցաքննում են հարձակման հանգամանքների և դրդապատճառների վերաբերյալ։ Իսրայելը լրջորեն է վերաբերվում քրիստոնյաների նկատմամբ բռնությանը։ Եվ երբ տուժողը երեխա է, ոչ մի արդարացում կամ անտեսում տեղին չէ։ Ատելությունը պետք է դատապարտվի, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն», – գրել է Դիկը։

Օրեր առաջ Երուսաղեմում հարձակվել էին 9-ամյա հայ տղայի վրա։ Երեխան հեծանիվ վարելիս երաժշտություն էր լսել, երբ ծայրահեղականների մի խումբ պահանջել էր նրանից հանել ականջակալները։ Տղայի խոսքով՝ անգլերեն խոսելուց հետո նրան սպառնացել էին, ապա նրա վրա ցողել պղպեղային սփրեյ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ