Ռուսաստանը զսպվածության կոչով է դիմել Իրանին և Պակիստանին
Ռուսաստանը զսպվածության կոչով է դիմել Իրանին և Պակիստանին, որոնք վերջերս հրթիռային հարվածներ են փոխանակել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ էսկալացիան անհանգստության տեղիք է տալիս և մասամբ Գազայի ճգնաժամի հետևանք է։ Նրա խոսքով, Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով շփումներ է պահպանում երկու կողմերի հետ։
«Զսպվածության կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի բոլոր պետություններին և հարակից շրջաններին։ Զսպվածություն և դիվանագիտություն: Տվյալ պարագայում դիվանագիտությունն է միակ բանը, որը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը», – նշել է Պեսկովը: