
Հունաստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հունաստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Աթենքում։ Այս մասին տեղեկացնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16.14-ին (Երևանի ժամանակով ժամը 18։14-ին), օջախը գտնվել է Աթենքից 85 կիլոմետր հյուսիս-արևելք և Խալկիդա քաղաքից 67 կիլոմետր դեպի արևելք՝ Եվբեա կղզու մոտ գտնվող ծովում՝ 10 կիլոմետր խորության վրա։