29 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էլ ո՞ւմ է բաժին հասել Անկախության տոնի համերգի համար Թաթա Սիմոնյանին վճարված 20 մլն դրամից․ պարզաբանում

Էլ ո՞ւմ է բաժին հասել Անկախության տոնի համերգի համար Թաթա Սիմոնյանին վճարված 20 մլն դրամից․ պարզաբանում

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, թե Թաթա Սիմոնյանը պետական միջոցներից ստացել է 20 միլիոն դրամ անձնական հոնորար․ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել երգչի թիմը։

«20 միլիոն դրամը նախատեսված է երաժշտական ամբողջ նախագծի իրականացման համար, և միայն Թաթա Սիմոնյանին վճարված հոնորար չէ։

Այս պահի դրությամբ այդ գումարից շուրջ 2 միլիոն դրամ արդեն իսկ վճարվել է որպես հարկ, 2 միլիոն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 միլիոն 390 հազար դրամ վճարվել է Levon Travel ընկերությանը, շուրջ 2 միլիոն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամ՝ ադմինիստրատիվ ծախսերը։ Այսպիսով, վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 միլիոն դրամ։

Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։

Նշենք նաև, որ ստեղծագործության հեղինակը հենց Թաթա Սիմոնյանն է, սակայն որպես երգի հեղինակ նա որևէ առանձին հեղինակային հոնորար չի ստացել։

Այս պարզաբանման նպատակը պարզապես իրական պատկերը ներկայացնելն է․ խոսքը մեկ ամբողջական երաժշտական նախագծի բյուջեի մասին է, ոչ թե Թաթա Սիմոնյանին վճարված 20 միլիոն դրամ անձնական հոնորարի»,- ասված է հայտարարությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ