
Բուլղարիայի ափերի մոտ 2 նավ է հարձակման ենթարկվել, Ռումեն Ռադևը խորհրդակցություն է հրավիրել
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը դատապարտել է Սև ծովում երկու առևտրային նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը, որի հետևանքով դրանցից մեկը խորտակվել է:
Ռադևը դեպքը որակել է որպես «ծովային իրավունքի կոպիտ խախտում»․ հայտնում է Euronews-ը։
«Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում նման հարձակումը բացարձակապես անընդունելի է», - նշել է նա՝ հարվածների վերաբերյալ արտահերթ խորհրդակցության մեկնարկին։
Ռադևի խոսքով՝ ծովային և օդային անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավերին տեղական ժամանակով առավոտյան ժամը 3-ի սահմաններում՝ Բյալա քաղաքից մոտ 70 ծովային մղոն դեպի արևելք։ Նա չի նշել, թե ով է կանգնած հարձակման հետևում։


