ABCMEDIA
Շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. «Հայաստան» խմբակցություն

Շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցության
պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Լևոն Քոչարյանի և Աննա Գրիգորյանի հետ միասին այսօր
այցելել ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովին,
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ինչպես նաև Նարեկ Մալյանին, ում նկատմամբ կիրառված
տեսակցության արգելանքն ընդամենը օրերս է վերացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրում է պատգամավոր Ագնեսա Խամոյանը․

«Ե՛վ Խաչատուրովը,
և՛ Մալյանը, և՛ Ասլանյանը կալանավայրում են հայտնվել իշխանությունների քաղաքական պատվերի
արդյունքում, ու թեպետ այս պահին զրկված են ազատությունից, միևնույն է անկոտրում են
ու վճռական։

Մենք շարունակելու
ենք հետևողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում»,- գրել է «Հայաստան»
խմբակցության պատգամավորը։