Սահմանադրության փոփոխության կարիք բացարձակ չեմ տեսնում․ փաստաբան
Ինչու՞ են ուզում Սահմանադրություն փոփոխել՝ անկեղծ չեմ հասկանում։ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Գրիգորյանը։
Սահմանադրության փոփոխության բացարձակ կարիք չեմ տեսնում։ Այսօր Սահմանադրություն փոխելու մտադրությունները, իմ խորին համոզմամբ, բացասական նպատակներ են հետապնդում։ Թեև հստակ չգիտեմ՝ ինչ փոփոխություններ են արվելու, բայց, միևնույնն է, դեմ եմ։ Եթե մեր Սահմանադրության լիազորություններն ու նորմերը գործեն, բավարար է կայուն պետական մեխանիզմները պահելու համար․ փոփոխությունները անիմաստ են։
Հիշեցնենք՝ օրերս երկրի վարչապետ Փաշինյանը Արդարադատության նախարարությունում հայտարարել է, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ընդունի, որը երկիրն ավելի ճկուն կդարձնի ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների պայմաններում։
Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին խոսվել է 2021 թվականին։ Նոր սահմանադրություն մշակելու խորհուրդը Հայաստանին տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդամենը 2 տարի անց Փաշինյանը որոշել է Ալիևի այդ ցանկությունն էլ կատարել։