
Թուրքիան իրավունքի գերակայության ինդեքսում ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշ
«World Justice Project» (WJP) միջազգային կազմակերպության 2026 թ. իրավունքի գերակայության ինդեքսում Թուրքիան 143 երկրների շարքում զբաղեցրել է 117-րդ տեղը՝ 0.41 միավորով․ գրում է ermenihaber.am-ը։
«Նախորդ տարվա համեմատ երկրի ընդհանուր միավորը նվազել է 0.4 %, թեև համաշխարհային վարկանիշում Թուրքիան մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 15 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 14-րդ տեղը՝ մնալով տարածաշրջանային միջին ցուցանիշից ցածր։
Թուրքիան հետնապահ դիրքեր ունի պետական իշխանության սահմանափակման և հիմնարար իրավունքների պաշտպանության ցուցանիշներով։ Քրեական արդարադատության ոլորտում Թուրքիան 110-րդն է, իսկ բաց կառավարման ցուցանիշով՝ 116-րդը»,- նշում է լրատվամիջոցը։


