
ԱՄՆ դեմոկրատները խոստանում են՝ եթե ընտրվեն, Իրանի հետ պատերազմը կավարտվի
ԱՄՆ Սենատի Դեմոկրատական խմբակցության առաջնորդ Չակ Շումերը միջանկյալ ընտրություններում իր կուսակցակցության հաղթանակից հետո խոստացել է ավարտին հասցնել Իրանի հետ հակամարտությունը:
«Այս պատերազմը պետք է ավարտվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շումերը:
Նա ընդգծել է, որ որոշ հանրապետականներ արդեն միանում են դեմոկրատներին՝ մարտական գործողությունները դադարեցնելու հարցում:
Նշենք, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։


