23 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտին-Թրամփ գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակն ուղևորվում է ԱՄՆ

Պուտին-Թրամփ գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակն ուղևորվում է ԱՄՆ

Նավերի տեղաշարժին հետևող տվյալները ցույց են տալիս, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված անսպասելի պայմանավորվածությունից հետո Ռուսաստանից ԱՄՆ ուղարկվող դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը Նյու Յորքի ճանապարհին է․ հայտնում է Reuters-ը։

Թրամփն այս գործարքի մասին հայտարարել է այս ամիս՝ նպատակ ունենալով նվազեցնել դիզելային վառելիքի կտրուկ բարձրացած գները՝ նախքան նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։

Թրամփը նաև մասնակիորեն կասեցրել է Ռուսաստանի դեմ ուղղված ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը և սպառնացել Եվրոպային արգելել ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանումը, եթե եվրոպական երկրները գները մեղմելու նպատակով ավելի մեծ ծավալներ դուրս չբերեն իրենց արտակարգ պաշարներից։

Գնորդի և վաճառողի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Սա կլինի Ռուսաստանից ներկրվող առաջին խմբաքանակն այն բանից հետո, երբ 2022 թվականին նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարեց ռուսական նավթի և նավթամթերքի՝ ԱՄՆ ներմուծման արգելքի մասին։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ