30 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան

Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան

Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի․ գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին:

Ստեղծված իրավիճակում գործող կառավարիչն ունի 3 տարբերակ:

Առաջինը՝ համոզել Ադրբեջանին, այդ թվում՝ այլ զիջումներ առաջարկելով, հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացը:

Երկրորդը՝ երկրի ներսում ամեն գնով անցկացնել հանրաքվեն՝ բռնաճնշումներով, մանդատային գողություններով, ապօրինություններով, բռնությամբ ու ծեծուջարդով:

Երրորդ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց ռիսկերով ու վտանգներով, որպես պահեստային քայլ, մշտապես օդում կախված են լինելու»,- նշել է նա:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ