
Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար
Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ ամսվա վերջին առևտրային նստաշրջանում եվրոպական գազի գներն աճել են 3 %-ով՝ մի փոքր գերազանցելով 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար․ գրում է ria.ru-ն։
1100 դոլարի սահմանագիծը ցուցանիշը հատել է երկուշաբթի օրը՝ առաջին անգամ 2022 թվականից ի վեր, երբ գները գտնվում էին իրենց գագաթնակետին. նման կայուն բարձր գներ չեն գրանցվել գազաբաշխիչ կենտրոնների գործունեության ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1996 թվականից։ Իսկ 3892 դոլարի պատմական ռեկորդին 1000 խորանարդ մետրի դիմաց գնանշումները հասել են 2022 թվականի գարնան սկզբին։
Այնուհետև գնանշումները զգալիորեն նվազեցին, և այս տարի Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտությունը հանգեցրեց գազի գների ևս մի զգալի աճի Եվրոպայում։ Մարտ ամսվա միջին բորսայական գները, ի վերջո, փետրվարի համեմատ աճել են գրեթե 60%-ով՝ գերազանցելով 600 դոլարը 1000 խորանարդ մետրի համար։


