31 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդը թույլատրելիից աղտոտ է նաև Լոռու մարզի քաղաքներում

Օդը թույլատրելիից աղտոտ է նաև Լոռու մարզի քաղաքներում

Հոկտեմբերի 18-24-ը Վանաձորի և Ալավերդու մի շարք հատվածներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

«Վանաձորում Հերացի փողոցի հարակից տարածքում փոշու պարունակության գերազանցում արձանագրվել է հոկտեմբերի 18-ին և 19-ին, իսկ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 20-ին։ Վարդանանց փողոցի հարակից տարածքում գերազանցում չի արձանագրվել։

Ալավերդիում Սայաթ-Նովա փողոցում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հոկտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին, իսկ Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 18-ին, 19-ին և 24-ին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ