31 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունն անթաքույց հայտարարում է՝ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելու է բռնությամբ և ճնշումներով․ Աբրահամյան

Իշխանությունն անթաքույց հայտարարում է՝ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելու է բռնությամբ և ճնշումներով․ Աբրահամյան

Իշխանության օթյակից բռնություն քարոզող, խրախուսող և քաջալերող կառավարիչը, ԱԺ-ում սադրանքն ու անկարգությունը գովերգելով, միայն տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը չէր արտահայտում. գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս այդ ամենը հռչակում է որպես «աշխատանքային գործելաոճ»՝ գրեթե անթաքույց հայտարարելով, որ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով:

Ասել, որ սա եզակի դեպք էր կամ անակնկալ դիրքորոշում, ակնհայտորեն՝ ոչ:

Սակայն առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում, որոնք ցանկացած պարագայում աշխատելու են պետության դեմ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ