31 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզում այսօր մետրոյի 40 կայարան չի աշխատի․ կրկին լայնամասշտաբ ցույցեր են սպասվում

Փարիզում այսօր մետրոյի 40 կայարան չի աշխատի․ կրկին լայնամասշտաբ ցույցեր են սպասվում

Փարիզում մետրոյի քառասուն կայարան չի աշխատի՝ սպասվող բողոքի ցույցերի պատճառով․ գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Փարիզի տրանսպորտի գործակալությանը։

«Ոստիկանության պահանջով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայարանները շաբաթ օրը չեն աշխատի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կայարանների մեծ մասը տեղակայված է Փարիզի կենտրոնում։ Դրանցից մի քանիսն արդեն չեն աշխատում, մյուսները կփակվեն օրվա ընթացքում։

Նշենք, որ զանգվածային ցույցերը Ֆրանսիայում տեղի են ունենալու երրորդ շաբաթ օրն անընդմեջ։ Դրանց միանալու կոչ են արել ինչպես արհմիությունները, այնպես էլ «Դեղին բաճկոններ» սոցիալական շարժման ներկայացուցիչները։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ