02 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային

Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային

Մելանյա Թրամփը հաջողված է համարել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում իրականացված մարդասիրական առաքելությունը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Ուկրաինային համագործակցության համար․ գրում է ТАСС-ը։

«Հրադադարի ռեժիմի գործողության ժամկետն ավարտվել է։ Առաքելությունը հաջողությամբ է պսակվել։ Ամերիկայի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին և Ուկրաինային՝ Ալյոշկիում հրադադարի հաստատման հարցում ցուցաբերած առաջնորդության և համագործակցության համար»,- գրել է նա։

Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ Ալյոշկին հիմք կդառնա երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատման համար։ Նրա խոսքով՝ հրադադարը սկսվել է 2026 թվականի հոկտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 1-ին՝ նախապես համաձայնեցված ժամկետում։

Ավելի վաղ Ռուսաստանն ու Ուկրաինան ԱՄՆ առաջին տիկնոջ աջակցությամբ համաձայնել էին Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում հրադադար հաստատել՝ մարդասիրական գործողություն իրականացնելու նպատակով։

Հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից, ռուսական զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ էին սահմանել՝ մարդասիրական առաքելության նախապատրաստման կապակցությամբ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ