
Ադրբեջան-Իրան սահմանին փոխհրաձգություն է եղել
Ադրբեջանցի սահմանապահը կրակ է բացել Իրանից Ադրբեջան սահմանն անօրինական հատող անձի ուղղությամբ, որը զինված դիմադրություն է ցուցաբերել․ հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Ծառայության սահմանապահ զորքերի Գյոյթեփեի սահմանային ջոկատի ծառայության տարածքում պետական սահմանը պահպանող սահմանապահ պարեկը նկատել է սահմանախախտների, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից շարժվում էին դեպի Ադրբեջան։
Սահմանախախտներին հրամայել են կանգ առնել, և նախազգուշական կրակոցներ են արձակել։ Խախտողներից մեկը, չենթարկվելով հրամաններին, զինված դիմադրություն է ցուցաբերել և կրակ է բացել։
Սահմանապահների կարգադրություններն անտեսած անձին ձերբակալելու համար օգտագործվել է հրազեն, որի հետևանքով սահմանախախտը վնասազերծվել է։
Սահմանային ներկայացուցչությունների միջոցով իրանական կողմին տեղեկացրել են միջադեպի մասին։ Հարուցվել է քրեական գործ։


