
Իրանի դեմ ռազմական գործողության համար ծախսված 30 միլիարդ դոլարը պարզապես մանրուք է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության համար ծախսված 30 միլիարդ դոլարը համարում է «պարզապես մանրուք»։
«Ես լսել եմ մի շատ հիմար կոնգրեսականի, որը խոսում էր Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարի մասին։ Դա պարզապես մանրուք է, քանի որ մենք Վենեսուելայում բազմապատիկ ավելի շատ գումար ենք վաստակել», - ասել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության հարցում գործում է ուժի դիրքերից և վստահություն է հայտնել դիվանագիտական կարգավորման հնարավորության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Իրանի հետ համաձայնության հասնելու «շատ լավ հնարավորություն» կա։


