03 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեակատարողական հիմնարկներում նկարահանում թույլ չեն տալիս․ հարցման պատասխան

Քրեակատարողական հիմնարկներում նկարահանում թույլ չեն տալիս․ հարցման պատասխան

ABC Media-ն հոկտեմբերին հարցում էր ուղարկել ՔԿԾ պետին Քրեակատարողական հիմնարկներում նկարահանման թույլտվության համար։ Այսօր մերժման պատասխան ստացանք։

«Հաշվի առնելով ընթացիկ գործառութային առաջնահերթությունների պահպանման անհրաժեշտությունը՝ ներկայում հնարավոր չէ կազմակերպել տեսանկարահանումների և հարցազրույցների անցկացումը»,- ասվում է պատասխանի մեջ։

Մերժումը համընկել է ԱԺ-ի նոյեմբերի 3-ի քննարկման հետ։ ԱԺ-ում պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել Արդարադատության նախարարին պարզելու՝ ինչո՞ւ են քրեակատարողական հիմնարկներում սպանության դեպքերը աճել, ինչո՞ւ է հետաձգվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող անձանց տեղափոխումը, նոր շենքի կառուցումը։ Սրբուհի Գալյանն ասաց, որ ֆինանսական խնդիրներ կան, նոր շենքի կառուցումը հետաձգվել է։ Բացի այդ՝ նշեց, որ որոշակի վերանորոգումներ են եղել, մինչև պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ նոր որոշման կգանք։

«Նախկինում կանալիզացիայի հոտ էր գալիս Նուբարաշենից, հիմա չի գալիս, որովհետև կանալիզացիան վերանորոգվել է։ Որոշակի խցեր ևս վերանորոգվել են»,- ասել է Գալյանը։

Անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող անձանց տեղափոխության հարցին՝ ասել է նրանց հետ ոչինչ չի լինելու։ «Ի՞նչ պետք է անենք, մինչև նոր ՔԿՀ կառուցումը, ոչ մի բան։ Չենք կարող էդ մարդկանց տանել օրինակ՝ մեր տուն։ Իրենք պետք է մնան այնտեղ»,-ասել էր Գալյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ այդ պահվող անձանց համար պատասխանատվություն է կրում Գալյանը, իսկ նա «տարրական ապրումակցում չի զգում»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ