
Սա մանր քաղաքական ժուլիկություն է․ Գառնիկ Դավթյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին
Սա մանր քաղաքական ժուլիկություն է․ այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը Կարապետյաններին պատկանող հասցեներում անցկացվող խուզարկությունները։
«Շատ հաճախ ես համեմատություն եմ անում Ադրբեջանի և այսօրվա իշխանությունների քաղաքական գործելաոճի միջև, որովհետև նրանք չեն ուզում, որ իրենց երկրում լինի ուժեղ ընդդիմություն, և ամեն բան անում են, որ մեր շարքերը թուլացնեն։ Ասեմ, որ չի ստացվելու, մենք բոլորս գիտակցում ենք՝ ինչ պայքարի մեջ ենք մտել»,- ասաց Գառնիկ Դավթյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խուզարկություններ են ընթանում Կարապետյաններին պատկանող 65 հասցեում։


