
Դիպուկահարներին աջակցությունից մինչև բիոնիկ ձեռք․ ի՞նչ են ստեղծում հայերը
Հայկական ստարտափները ստեղծում են տեխնոլոգիաներ, որոնք կիրառություն են գտնում ամենատարբեր ոլորտներում՝ դիպուկահարների համար նախատեսված հավելվածներից ու բիոնիկ պրոթեզներից մինչև արհեստական բանականությամբ աշխատող վերլուծական համակարգեր և խելացի փեթակներ։ Ի՞նչ են ստեղծել հայ մասնագետները, ինչպե՞ս են աշխատում այդ լուծումները և որտե՞ղ են արդեն կիրառվում։
ABC Media-ն ներկայացնում է հայկական չորս ստարտափների մշակումները, որոնք ցուցադրվել են Silicon Mountains 2026 տեխնոլոգիական գագաթնաժողովում։ Գագաթնաժողովն այս տարի անցկացվում է ընդլայնված ձևաչափով՝ միջազգային մասնագետների, տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների և հայկական ստարտափների մասնակցությամբ։


