
Թուրքիան հերքել է Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնելու մասին լուրերը
Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող Հեյդար Ալիևի անվան այգում տեղադրված կիսանդրին հեռացնելու մասին լուրերը. գրում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե այգու տարածքում նախատեսվում է մշակութային կենտրոն կառուցել։
Կենտրոնի հայտարարության համաձայն՝ սոցցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ Շիշլի թաղամասի տվյալ տարածքում որևէ աշխատանք չի իրականացնում, իսկ նման նախագիծ օրակարգում չկա։
Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը կոչ է արել չհավատալ այդ տեղեկություններին՝ դրանք որակելով որպես երկու «բարեկամ և եղբայրական» երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները թիրախավորող սադրանք։


