05 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբիոն կարող է հրաժարական տալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից․ The Independent

Ռուբիոն կարող է հրաժարական տալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից․ The Independent

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է բրիտանական The Independent պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Ռուբիոն կարող է հրաժարական տալ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության հետևանքով։

Ըստ պարբերականի՝ Ռուբիոյին անհրաժեշտ է հեռավորություն պահպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունից, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմից։

The Independent-ը ենթադրել է, որ դա կարող է մեծացնել հանրապետականների կողմից Սպիտակ տան ղեկավարի թեկնածու առաջադրվելու համար ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ մրցապայքարում նրա հնարավորությունները։

The Independent-ը նշել է, որ առաջիկայում Թրամփի վարչակազմը կարող է լքել նաև գերատեսչությունների մինչև հինգ ղեկավար։ Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը հերքել են պարբերականի պնդումները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ