05 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է․ «Հրապարակ»

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է․ «Հրապարակ»

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգվել է․ գրում է «Հրապարակ»-ը։

Նրա փաստաբան Հրանտ Անանյանը հաստատեց «Հրապարակ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 4-ին՝ 2 ամիս ժամկետով, իրենք որոշումն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, սակայն դեռ դատական ակտը չեն ստացել։

Ըստ պաշտպանի՝ ապօրինի հիմքով է երկարաձգվել կալանքը․ «5 ամիս վկայակոչում են՝ խոչընդոտման ռիսկեր կան, բայց քննչական գործողություններ չեն անում»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ