
Վրաստանը Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն կվարի․ Վրաստանի վարչապետի թեկնածու
Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական կուրսը։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նշված է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի կողմից խորհրդարան ուղարկված կառավարության ծրագրում։
«Եվրաինտեգրմանը զուգահեռ՝ Վրաստանի գլխավոր խնդիրը մնում է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ խաղաղ ճանապարհով և երկրի ինքնիշխանության ամրապնդումը։ Վրաստանի իշխանությունները կշարունակեն վրաց-ռուսական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականություն վարել»,- նշված է փաստաթղթում։