13 Ապր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանում 2 պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել

Պակիստանում 2 պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել

Պակիստանի Բելուջիստան նահանգում երկու պայթյուն է որոտացել, զոհվել է 28 մարդ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել. այս մասին հաղորդում է տեղական Geo TV հեռուստաալիքը։

Պայթյունները տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրությունների թեկնածուների գրասենյակների մոտ։

Առաջին պայթյունը տեղի է ունեցել անկախ թեկնածու Ասֆանդ Խան Կաքարի գրասենյակի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը։ Վիրավորների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է։

Վաղը Պակիստանում տեղի կունենան Ազգային ժողովի և նահանգային օրենսդիր հաստատությունների ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ երկրում աճել են բռնության դեպքերը։ Մասնավորապես, հունվարի 31-ին Խայբեր Պախտունխվա նահանգում գնդակահարվել է անկախ թեկնածու Ռեհան Զեբ Խանը։ Հարձակման է ենթարկվել նաև Պակիստանի ժողովրդական կուսակցության թեկնածու Սայեդ Զուլֆիկար Ալի Շահը։ Իշխանությունները որոշել են օգտագործել զինված ուժերը՝ քվեարկության ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026