29 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա էլ է ինձ պես անչափահաս երեխաների մայր, չի կարելի բանտարկված պահել․Տաթևիկ Վիրաբյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասին

Նա էլ է ինձ պես անչափահաս երեխաների մայր, չի կարելի բանտարկված պահել․Տաթևիկ Վիրաբյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասին

Ակտիվիստ, հանուն Արցախի ցույցերի ընթացքում ձերբակալված և կալանավորված Տաթևիկ Վիրաբյանը պահանջում է բավարարել ՔՊականների երաշխավորության միջնորդությունը և թույլ տվալ, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ։

«Երբ դատարանը քննում էր իմ կալանքի հարցը, Ազգային ժողովի 6 կին պատգամավորներ ներկայացրել էին երաշխավորություն։ Դատարանը մերժեց այդ երաշխավորությունները և որոշեց, որ ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, պետք է լինեմ բանտում։ Նույնիսկ տնային կալանքի մեր միջնորդությունը մերժեց դատարանը և ինձ երկու ամիս բանտարկված պահեցին քրեակատարողական հիմնարկում»,-գրել է նա։

Այսօր Ազգային ժողովի իշխանական ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել, որպեսզի կալանքից ազատվի Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։

 
«Այդ կինն էլ ինձ նման երկու անչափահաս երեխաների մայր է։ Նրան չի կարելի բանտարկված պահել,»,- գրել է ակտիվիստը, և ավելացրել, որ պահանջում է բավարարել ՔՊականների երաշխավորության միջնորդությունը և թույլ տվալ, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվել էր։