26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սաուդյան Արաբիան չի հրաժարվի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից․ Բլինքեն

Սաուդյան Արաբիան չի հրաժարվի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումից․ Բլինքեն

Սաուդյան Արաբիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ պայմանով, որ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և պատրաստի արժանահավատ պլաններ լիարժեք պաղեստինյան պետության ստեղծման համար. այս մասին չորեքշաբթի օրը Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մերձավոր Արևելյան շրջագայության մեջ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Երբ ես ընդամենը մի քանի օր առաջ հանդիպեցի Սաուդյան Արաբիայում թագաժա ռանգ արքայազնին, նա ինձ կրկնեց իր ցանկությունն ու վճռականությունը՝ ձգտելու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը», – ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։