
Լուրերը, թե վրաերթի ենթարկված զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ-ն ու ՔԿ-ն հերքում են
Լուրերը, թե Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն հերքել են մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը։
«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։


