ABCMEDIA
ՆԱՏՕ-ն հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին

ՆԱՏՕ-ն հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին

ՆԱՏՕ-ի լոգիստիկայի
և նյութատեխնիկական ապահովման միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Սոլֆրանկը
լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է «ռազմական Շենգեն» ստեղծելու իր ցանկության
մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Ռազմական Շենգեն»-ի
շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել, քանի որ ՆԱՏՕ-ի
ուժերը բախվում են խոչընդոտների՝ ի դեմս մի շարք ազգային կանոնակարգերի, մարդկանց և
զինամթերք տեղափոխելիս:

Սոլֆրանկն ասել է,
որ կցանկանար տեսնել «ռազմական Շենգեն»՝ ազատ ռազմական անցման գոտի։ Նա նաև հավելել
է, որ անհրաժեշտ է նախօրոք «հարթակ պատրաստել» հնարավոր ռազմական գործողությունների
համար՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի հնարավոր
կիրառման դեպքում։