ABCMEDIA
Նորվեգիան և Ֆինլանդիան ռազմական օգնություն  կտրամադրեն Ուկրաինային

Նորվեգիան և Ֆինլանդիան ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային

Նորվեգիան մտադիր է Ուկրաինային փոխանցել տաս հատ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարությունը։

Նշվում է, որ Նորվեգիայի կառավարությունը հարցումով դիմել է խորհրդարան՝ նշված զենիթահրթիռային համալիրները արտադրող Kongsberg Defence and Aerospace (KDA) ընկերությունից գնելու թույլտվություն ստանալու համար: Այդ կարիքների համար նախատեսվում է ծախսել 3,45 մլրդ նորվեգական կրոն։

Այս հայտարարության հետ միաժամանակ Ֆինլանդիան Ուկրաինային տրամադրելու է 190 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ։ Ֆինլանդիայի կառավարությունը, սակայն, չի հրապարակել օգնության ցուցակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով: