05 Մրտ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
-3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը Նեթանյահուին զգուշացրել է Ռաֆահում գործողության վերաբերյալ

Բայդենը Նեթանյահուին զգուշացրել է Ռաֆահում գործողության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելը չպետք է Ռաֆահում ռազմական գործողություններ սկսի «առանց վստահելի և իրագործելի ծրագրի՝ այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն մարդկանց անվտանգությունն ու աջակցությունը ապահովելու համար»:

Այս մասին նշում է The Guardian-ը, Բայդենը և ՄԱԿ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ իսրայելական ռազմական ցամաքային հարձակումը Ռաֆահում, որտեղ ապաստանել է մոտ 1,3 միլիոն պաղեստինցի, կհանգեցնի «արյան հեղեղի»:

Գազայի բնակչության կեսից ավելին փախել է Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ Իսրայելի սահմանի մոտ: Իսկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ բնակչության մեկ քառորդը սովի է մատնված:

Իսրայելն արդեն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահում, որոնց հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը կշարունակի ցամաքային արշավը Ռաֆահում: