Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը ևս 90 օրով՝ մինչև մայիսի 13-ը երկարաձգելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական խորհրդարանի կայքից։
«Վերադարձված են՝ նախագահի ստորագրությամբ»,- նշված է տեղեկագրում։
Օրինագծերը Ռադան ընդունել էր փետրվարի 6-ին։
Ուկրաինայում ռազմական դրություն և ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր սա ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիան երկարաձգելու մասին 10-րդ որոշումն է։