15 Ապր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրաձգություն՝ ԱՄՆ-ում․ կա զոհ և վիրավորներ

Հրաձգություն՝ ԱՄՆ-ում․ կա զոհ և վիրավորներ

ԱՄՆի Կանզաս Սիթի քաղաքում Super Bowl շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 22-ը։ Վիրավորում ստացածների գրեթե կեսը երեխաներ են։



Այս պահին լրատվամիջոցները հայտնում են 22 վիրավորի մասին։ Նրանցից 8-ը ստացել են կյանքին վտանգ սպառնացող հրազենային վնասվածքներ։ Մնացածը թեթև վնասվածքներ են ստացել։ Բժիշկները հայտնել են, որ հոսպիտալացվել է 11 երեխա։



Հայտնի է, որ կրակոցները կապված չեն ահաբեկչության հետ։ Սակայն կրակողների դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Ոստիկանությունն ու Կանզաս Սիթիի քաղաքապետը քաղաքացիներին խնդրել են իրավապահներին տրամադրել միջադեպի վերաբերյալ ցանկացած ապացույց։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026